Լ.Ալթունյանը՝ չծխող սերունդ մեծացնելու մասին
Կառավարության նիստում ընդունվել է հակածխախոտային պայքարի կոնցեպտը, որը նախատեսում է 4-5 ուղղություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նշենք, որ գործադիրն այսօր հավանության արժանացրեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:
Պատասխանելով հարցին, թե պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ են նախատեսվում, տուգանքներ լինելու են, նախարարն ասաց. «Կոնցեպտը չի նախատեսում այդ հարցերի պատասխանները: Այդ հարցերի պատասխանները կլսեք կոնցեպտի ներքո մշակված օրենսդրական բարեփոխումներում: Դա կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»:
Խոսելով հասարակական վայրերում ծխելու սահմանափակումների մասին, Լ. Ալթունյանն ասաց, որ դրանք վերաբերում են երկրորդային ծխի ազդեցության հարցերին, որպեսզի զերծ պահեն չծխող բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից, խստացվելու է հասարակական վայրերում ծխելու թույլտվության հարցը:
«Հիմնականը, ինչը նշում է կոնցեպտը, և որը առաջ չկար մեր օրենսդրական դաշտում, վերահսկող կազմակերպության, նրա իրավասությունների, պատասխանատվության շրջանակների հստակեցումն է»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Հարցին, թե շարունակո՞ւմ եք կարծել, որ ծխողներն անհաջողակներ են, նա ասաց. «Ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդը մեծացնելիս պետք է իրենց մոտ ձևավորել այդպիսի կարծիք»:
Նախարարի կարծիքով, ռազմավարության իրագործման դեպքում 2020 թվականին նախատեսվում է ծխողների ընդհանուր թվի 3-5 տոկոս կրճատում:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
- Պատկերացնո՞ւմ եք, բոլորին հորդորեի չծխել, կողքս ոչ ոք չէր մնա. Լևոն Ալթունյան
- ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
- Պատրաստ եմ թողնել ծխելը հանուն այդ չարիքի դեմ պայքարի. Ալիկ Սարգսյան
- Բաբկեն Պիպոյան. Պետք է պայքարել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ
- Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա