Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է օպերային թատրոնի տնօրեն
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նախարար Ամիրյանի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Գ. Օրբելյանի առաջին ելույթը՝ գլխավոր թատրոնի բեմում
- Կոնստանտին Օրբելյանը «բացում է» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դուռը
- Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան