Հայաստան-Սլովակիա՝ 75:61
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով է նշել նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշար: ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում երեկ մեր թիմը հյուրընկալել էր Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարել՝ 75:61: Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը 20 միավորով:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան