Վերջապես փաստաբաններն ու դատական կարգադրիչները համաձայնության եկան
Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցը: Քննարկման արդյունքում կողմերը որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:
Հայտարարության մեջ ասված է.
«Կողմերը կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի և առողջության դեմ ուղղված, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:
ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է, որ մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանութունը, որպես կանոն իրականացնելու է հետևյալ կերպ՝
• Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել․
• Եթե կրկին մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
• դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու։
Սույն հայտարարությունը չի կարող սահմանափակել կողմերի՝ օրենքով վերապահված իրենց իրավասությունները, այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամների անկախությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ-ը ստացել է զննող սարքերի վերաբերյալ Դատական դեպարտամենտի պատասխանը
- ՓՊ խորհուրդը փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում
- Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին