Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատակով բժիշկ է գործուղվել. Բալայան
Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժած հայ զբոսաշրջիկներից մեկի ապաքինմանն աջակցելու նպատակով հայ մասնագետ է գործուղվել Կահիրե:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարությունը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով տուժած մյուս հայ զբոսաշրջիկը օգոստոսի 1-ին վերադառնալու էր Հայաստան:
Հուլիսի 14-ին դանակով զինված տղամարդը հարձակվել էր Հուրգադայում լողափին հանգստացողների վրա: Տուժել էր վեց մարդ, զոհվել 3 մարդ: Հանցագործը վնասազերծվել էր մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան
- Հուրգադայում հարձակման ենթարկված չեխ կինը հիվանդանոցում մահացել է
- Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
- Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որի մոտակայքում զբոսաշրջիկներ էին սպանվել
- Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան