Բրիտանական համալսարանները պահանջում են վերանայել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարանները կհրապարակեն երկրի վարչապետ Թերեզա Մեյին ուղղված տասը պահանջներից բաղկացած ցուցակ, որոնք վերաբերում են Եվրամիության քաղաքացիների իրավունքներին՝ Brexit-ի կապակցությամբ:
«Ռիա նովոստի»-ն գրում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թերեզա Մեյի կողմից արված առաջարկությունների համաձայն, Brexit-ից հետո ԵՄ-ի բոլոր քաղաքացիները, ներառյալ երեխաները, «պետք է կեցության դիմում ներկայացնեն»:
«Ռասսել» խմբի 24 բարձրագույն ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդը և Քեմբրիջը, Մեյին նախազգուշացնում են, որ եթե կառավարության ընթացիկ պլանները չվերանայվեն, դա կարող է վնասել երկրի կրթական հատվածին:
Նաև համալսարանները «ավելի շատ պարզություն» են պահանջում ԵՄ-ի քաղաքացիներին վերաբերող կառավարության պլանների հարցում:
Համալսարանները Մեյից պահանջում են են չեղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների՝ երկրում կեցության դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին պլանը, դրա փոխարեն նրանք առաջարկում են երկրում գտնվող ԵՄ-ի քաղաքացիներին տալ Բրիտանիայում ապրելու ավտոմատ իրավունք:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը պատմել է, թե ինչպիսին կլինեն Brexit-ի հարցով բանակցությունները
- Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պաշտոնապես սկսում են Brexit-ի բանակցությունները
- Քոլին Ֆերտը Brexit-ի պատճառով Իտալիայի քաղաքացիություն է հայցում
- Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
- Անգելա Մերկել. Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիան պետք է ազատվի պատրանքներից
- Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
- Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս էին եկել բրիտանական քաղաքների փողոցներ
- Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
- Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան