Կոնվերս Բանկը սկսել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը սկսել է իր թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Բանկից տեղեկացնում են, որ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 15 պարտատոմս, որը դրամային արտահայտությամբ կազմում է 1.500.000 դրամ:
«Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է. առաջինն իրականացվել էր ԱՄՆ դոլարով: Բանկը, հավատարիմ մնալով իր հաճախորդներին բանկային պրոդուկտների առավել լայն տեսականի մատուցելու քաղաքականությանն, այս անգամ առաջարկում է դրամային պարտատոմսեր, որոնք գրավիչ են ֆինանսական շուկայում դրանց նկատմամբ աճող հետաքրքրությամբ», -ասել էԿոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս>> ընկերությունը, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթները:
Աղբյուրը նշում է, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
Հուլիսի 1-и դրությամբ, Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը
- Կոնվերս բանկի հավաքածուն համալրվել է
- Կոնվերս բանկի թիմն ամենաակտիվն էր ՎԶԵԲ առևտրի ֆինանսավորման առցանց ուսուցման ծրագրում
- Կոնվերս Բանկը համագործակցում է Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հետ
- «Ամառային» ավանդ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ
- Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից
- Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
- Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
- Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ