
Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սինգֆիլդի գավաթում
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում երեկ մեկնարկել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը 29 քայլում առավելության է հասել Յան Նեպոմնյաշչու նկատմամբ: Առաջին տուրում հաղթանակներ են տոնելն նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Սերգեյ Կարյակինը: Նրանք առավելության են հասել համապատասխանաբար Ուեսլի Սոյի և Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Կարուանա – Կարլսեն և Անանդ Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: