Ուտեստների և վարպետության դասերի քաղաքային փառատոն՝ Երևանում
Սեպտեմբերի 21-23-ը Երևանում կկայանա «Yerevan Food Fest» ուտեստների և վարպետության դասերի քաղաքային փառատոնը։ Երևանի տարբեր հարթակներում անց են կացվելու վարպետության դասեր ռեստորանատերերի, շեֆ-խոհարարների, գաստրո-լրագրողների, քննադատների և պարզապես ֆուդ-բլոգերների համար, ովքեր լուսաբանում են ռեստորանային ու գաստրոնամիական թեմաները, ինչպես նաև բոլոր ցանկացողների ու խորտկասերների համար։
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ վարպետության դասերը անց են կացնելու արտասահմանից հրավիրված հայտնի շեֆ-խոհարարներ, ռեստորանային բիզնեսի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, հայտնի լրագրողներ։
Փառատոնի գագաթնակետը, ըստ կազմակերպիչների, կդառնա սեպտեմբերի 23-ին անց կացվող մեծ բացօթյա միջոցառումը Երևանի կենտրոնական այգիներից մեկում։
«Yerevan Food Fest» փառատոնը հայտնի և արդեն սիրված «Hartak» վարպետության դասերի փառատոնի մի մասն է։ «Yerevan Food Fest»-ը արդեն երեք տարի շարունակ հաջողությամբ միավորում է ամենատարբեր թեմաները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև արվեստ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին