Սիգի պաշարները փոքր ինչ ավելացել են. Էվելինա Ղուկասյան
Այսօր ձկնաբուծության զարգացման ծրագիրը նպաստում է ձկների պաշարների համալրմանը, մասնավորապես իշխանի առաձնյակներով,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը՝ նշելով, որ Սևանա լճում արդյունագործական ձկների պաշարների վերակագնման դրական միտում է նկատվում։
«Թեպետ լճում առկա են մեծաքանակ սեռահասուն առաձնյակներ, մի փոքր խնդիր է իշխանի զարգացումը գետերում բնական ձվադրություն ապահովելը։ Դրա հիմնական պատճատը ՀԷԿ-երն են: Ձվադրավայրերը գտնվում են բավականին անմխիթար վիճակում, նրանց վրա գտնվող բոլոր հիդրոտեխնիկական կառույցները արգելք են հադիսանում ձկների բնական վերարտադրության համար»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է մյուս ձկնատեսակներին, Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ սիգի պաշարները փոքր ինչ ավելացել են. «Ընդհանուր արդյունագործական չափի ձկների քանակը 450 տոննայի է հավասարվել, որից 1-ից 1,5 տոննան Սևանի իշխանն է, մոտ 100 տոննա արձաթայլ ծածանն է, մնացածը սիգն է: Քուռի կողակի պաշարները լճում անչափ քիչ են և ընդգծված են կարմիր գրքում, այսինքն պահպանության կարիք ունեն և հադիպում են եզակի առաձնյակներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Սևանում խեցգետնի պաշարնարեին՝ ասաց. «Սևանում խեցգետինը հայտնվել էր 80-ականերին, դա լճի համար իրական շնորհ էր, քանի որ սնվում է կուտակված օրգանական տիղմով։ Նախկինում այդ ֆունկցիան կողակն էր անում, որը նպաստում էր լճի մաքրմանը, հիմա արդեն խեցգետինն է անում: Բայց խեցգետնի որսը խրախուսվում էր ավելի, քան թույլատրվելի էր, իսկ դրա արդյուքնում խեցգետնի պաշարներ էլ կրճատվեցին։ Այսօր բավական նվազել է և նախարարության կողմից որոշվել է ձվադրման շրջանում արգելք հայտարարել»:
Հարակից հրապարակումներ`
- Կարճաղբյուրում մտադիր են տարեկան 45-50 հազար տոննա մանրաձուկ արտադրել
- Սևանա լիճ բաց է թողնվել 371 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ
- Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 մանրաձուկ (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին