Շամիրամ եզդիաբնակ համայնքում օրերս տեղի ունեցածը պատիվ չի բերում. Ռուստամ Մախմուդյան
«Ենթադրվում էր, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չպիտի լինեին, սակայն եզդիները «Իսլամապական պետության» կողմից 2014-ին ցեղասպանության ենթարկվեցին: Եզդիների կոտորածը ցեղասպանությունը դասական օրինակ էր»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
«Եզդիներին ցեղասպանեցին աշխարհի աչքի առաջ: 300 հազար եզդիներ այդ օրերից ի վեր՝ դարձել են փախստական, 4 հազար կանայք շարունակում են մնալ գերության մեջ՝ ենթարկվելով աշխատանքային և սեռական ստրկության: 2014 թվականին միայն Սինջար քաղաքում զոհվեց 3 հազար եզդի»,- ասաց եզդի պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ ԻՊ-ից ազատագրված Սինջարում այժմ կյանքն ընթանում է բնականոն հունով:
Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ եզդիների ցեղասպանությունը հետևանք է Հայոց ցեղասպանության՝ միջազգային հանրության կողմից ավելի քան 100 տարի չճանաչելու: Պատգամավորը նշեց՝ ինքը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է ճանաչելու և ընդունելու եզդիների ցեղասպանությունը, սակայն դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ:
Խորհրդարանականի համոզմամբ, Հայաստանն առաջնահերթ պետական շահեր, և անգամ ես՝ եզդիական համայնքի ներկայացուցիչս ճիշտ չեմ համարում, որ դրանք վտանգելով՝ շուտափույթ ճանաչի եզդիների ցեղասպանությունը: Այդուհանդերձ ինքը փորձելու է ԱԺ-ում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ հեղինակ:
Անդրադառնալով Շամիրամ եզդիաբնակ համայնքում օրերս տեղի ունեցած արյունալի դեպքերին՝ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ կատարվածը զարհուրելի էր և պատիվ չի բերում եզդի ժողովրդին:
«Կատարվում են հսկայածավալ օպերատիվ գործողություններ, կա մեկ ձերբակալված անձ: Ձերբակալվածը կրակողի հորեղբայրն է, ով մեղադրվում է հանցագործությունը պարտակելու, հանցագործին ավտոմեքենայով տեղափոխելու մեջ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեկ անձ ձերբակալվել է
- Շանգալի հարավում 11 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
- «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին
- Սաիդ Ավդալյան. 5 հազար եզդի կին գտնվում է ստրկության մեջ
- Մեր խոնարհումը եղբայր ժողովրդին՝ «Սահմանին կանգնած եզդի հերոսը»
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Ջոն Էվանս. Հայաստանը ճիշտ վարվեց` ընդունելով սիրիացի և եզդի փախստականներին
- Երևանում հարգեցին եզդի անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ)
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան