Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն ունեցան նաև ազգային նշանակության հաղթանակ. մարզիչ
Հայաստանի Բասկետբոլի թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավաքականներւ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաղթանակներ գրանցեցին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը շեշտեց, որ ունեցած հաջողությունները քիչ չեն։
«Ունեցանք նաև ազգային նշանակության երկու հաղթանակ՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ընդհանուր առամամբ, եթե նայենք բոլոր թիմերին, թույլ թիմեր չկային, սակայն այս երկու տարիների ընթացքում կատարած մեր ուզումնամարզական հավաքնրն իրենց արդյունքը տվեցին»,- ասաց մարզիչը։
Բասկետբոլի մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանն էլ նշեց, որ կարճ ժամանակ են ունեցել առաջնությանը նախապատրաստվելու, բայց պարզ գիտակցում էին ինչին են գնում և ինչ խնդիրներ ունենք։
«Խաղաից խաղ գալիս էր մեր այն հավատը, որ կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Վաթյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ քննարկմանը եկել են այն կարծիքին, որ ավելի շուտ և խորացված ձևով պետք է սկսեն առաջնություններին պատրաստվելը. «Մեզ ավելի լուրջ մրցաշար է սպասվում՝ B դիվիզիոնում»։
Վահագն Հարությունյանը հայտնեց, որ նախնական որոշում ունեն՝ հաջորդ տարի 20 տարեկանների հավաքականը մասնակցի B դիվիզիոնի առաջնությունում։ Իսկ ինչ վերաբերում է 18 տարեկաններին, միգուցե է նրանք սկսեն C դիվիզիոնից, որպեսզի խաղային փորձ ձեռք բերեն։
Ինչ վերաբերում է մարզադահլիճային խնդիրներին՝ մարզիչը նշեց. «Իհարկե նման խնդիր կա, հիմնականում դպրոցների դահլիճներում են մարզվում, բայց հավատացեք, որ բասկետբոլային լավ երկրներ կան, որ նույնպես նման մարզադահլիճներում են պարապում։ Այստեղ պետք է մեծ ցանկություն, խնդիրը այդքան դահլիճի մեջ չէ, որքան՝ մոտեցման»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Սլովակիա՝ 75:61
- Աննա Ասլանյանը եւ Գեորգի Շախնազարովը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացողներ
- Հրաչյա Ռոստոմյան. Խաղային մարզաձևերը հնարավոր է Հայաստանում զարգացնել
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
- Հայաստանի տղամարդկանց Մ. 16 հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին