Դամասկոսի միջազգային օդանավակայան ուղևորահոսքը նկատելիորեն աճել է
Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարունակում է ծառայություններ մատուցել, չնայած քիչ թռիչքների և մի շարք միջազգային ընկերությունների կողմից դեպի Սիրիա թռիչքների կասեցումի: «Գանձասար» թերթի հաղորդմամբ, օդանավակայանի տնօրեն Պաշշար Ղաֆրան ասել է, որ նախքան սիրիական պատերազմը Դամասկոսի միջազգային օդանավակայնը տարեկան շուրջ 4 միլիոն ուղևոր էր ընդունում, իսկ ներկա դրությամբ նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Նա նաև ասել է, որ նախորդ 6 ամիսներին ուղևորահոսքը նկատելիորեն աճել է:
«Այս աճը վերագրում եմ ռազմական գործողությունների նվազմանը»,- ասել է նա:
Օդանավակայանի տնօրենի խոսքով, Սիրիայի կառավարությունն անվճար տոմսեր էր տրամադրում բոլոր նրանց, ովքեր զինյալ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ գտնվող շրջաններից դեպի Դամասկոս էին ուղևորվում, մասնավորապես ովքեր բժշկական օգնության կարիք ունեին:
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բաց է այցելության համար
- Ջորջ Քլունին 2,25 միլիոն դոլար կնվիրաբերի սիրիացի երեխաների դպրոցների համար
- Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Ասադի որդին պատմել է Սիրիայի պատերազմի մասին
- Դամասկոսում տեղի է ունեցել ՀՀ կողմից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան