ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատավարությունը:
Ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ՝ վերացնել իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան՝ «դատական նիստերի դահլիճից անորոշ, անհասականալի ժամանակով հեռացնելու վերաբերյալ», որպեսզի նրանք ներկայանան դատական նիստերի դահլիճ, քանի որ նրանց բացակայությամբ չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այդ միջնորդությունը:
Դահլիճում ներկա ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հրաժարավում է մասնակցել նիստին: Արամ Մանուկյանը հեռացավ դահլիճից: Նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ հեռացում նիստերի դահլիճից տասը ժամով:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ ինքը միջնորդություն ունի ներկայացնելու:
«Եթե միջնորդություն ունեք՝ կանգնեք…հետևաբար ձեր նկատմամբ էլ եմ կիրառում դատական սանկցիա՝ նախազգուշացում»,- ասաց դատավորը:
Այնուհետև Հ. Հարությունյանն ասաց, որ ինքն էլ է հեռանում նիստերի դահլիճից: Դատավոր Ա.Գաբերիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալի նկատմամբ նույնպես կիրառվում է դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացում նիստերի դահլիճից:
Հ. Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսայանն ասաց. «Իմ պաշտպանյալը ինքնաբացարկի միջնորդություն ունի ներկայացնելու, դուք իրավունք չունեք իմ պաշտպանյալին տանելու»:
Ոստիկանները բռնեցին Հ. Հարությունյանի ձեռքից, դուրս էին տանում, երբ դռան մոտ ամբաստանյալը ձեռնափայտով հարվածեց գետնին: Դրանից հետո ոստիկաններն արդեն հրելով նրան դուրս տարան:
Հարակից հրապարակումներ`
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան