Սաակաշվիլին թրոլլինգ է անում Պորոշենկոյին՝ Թրամփի, Քերիի, Քլինթոնի հետ լուսանկարներով
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում հրապարակել է բազմաբովանդակ գրառում, որն ուղեկցվում է համաշխարհային առաջնորդների լուսանկարներով: life.ru- ն գրում է, որ այսկերպ նա արձագանքել է իր բոլոր անձնագրերի չեղարկմանը՝ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելուց հետո:
«Պյոտր Ալեքսեյի, և դուք որոշել եք ինձ փակե՞լ Ամերիկայում և աշխարհում պերսոնա-նոն գրանտա հայտարարե՞լ»,- հեգնանքով մեկնաբանել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հրամանագրով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Մ. Սաակաշվիլին զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլին զրկվել է բոլոր անձնագրերից: Եվ քանի որ հիմա նա ԱՄՆ-ում է, նրան Վրաստանին արտահանձնելու հարցի լուծումը պետք է տա Պետքարտուղարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
- Վրաստանում Սաակաշվիլուն վերադառնալու դեպքում խոստացել են «հարմարավետ խուց»