Շամիրամ գյուղում մահացածներից մեկը ՌԴ-ում հայտնի հեղինակություն Քալոյանի եղբայրն էր. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը հերքում է վարկածը, թե երեկ իրենց գյուղի սգո սրահում տեղի ունեցած կրակոցների հեղինակը եկել էր Հայաստան ՌԴ-ում եղբոր սպանության վրեժը լուծելու:
«Աբսուրդ է, իրականությանը չի համապատասխանում: Իրենց մեջ ընդամենը գումարային հարցեր են եղել»,- ասաց պարոն Բրոյանը:
Մամուլում գրվել էր, որ սպանվածներից Ամրո Օզմանյանը ՌԴ-ում հայտնի հեղինակություն է, բայց Շամիրամի գյուղապետը «Առավոտ»-ին հայտնել է, որ ոչ թե Ամրո Օզմանյանն էր հեղինակություն, այլ սպանվածներից Աղասի Քալոյանի եղբայրը: Ի դեպ, Քալոյանները Օզմանյանների ազգականներն են»: