Տարերային աղետներից տուժած գյուղացիներին աջակցություն կցուցաբերվի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում է տարերային աղետներից տուժած գյուղացիներին օգնելուն: Նա նշեց, որ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրվել էր հանձնարարական:
Նրա խոսքով, իրենց կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ ու վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելաֆներից, էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակներ:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին ու բոլոր մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները, նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին, ըստ ներկայացված հայտերի, զիջելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք
- Արմավիրի առանձին տնտեսություններում կարկտահարությունից 100 տոկոս վնաս է գրանցվել
- Նախորդ տարի կարկտահարությունը գյուղատնտեսությանը մոտ 34 մլրդ դրամի վնաս է պատճառել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին