Ստեղծված իրավիճակում ջենտլմենական պայմանավորվածություն է. Արա Զոհրաբյան
«Իրավաբանական ուժի տեսակետից այս հայտարարությունը չի կարող սահմանափակել ոչ Դատական դեպարտամենտի իրավասությունները, ոչ Փաստաբանների պալատի, առավել ևս՝ փաստաբանների անկախությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի համատեղ հայտարարության մասին՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցի վերաբերյալ:
Ա. Զոհրաբյանի խոսքով, սա պայմանավորվածություն է, ջենտլմենական պայմանավորվածություն է ստեղծված իրավիճակում, երբ որ կան տարաձայնություններ, երբ որոշակի հարցերի վերաբերյալ ՓՊ-ն իր փաստարկներն է պնդում, Դատական դեպարատամենը՝ իր փաստարկները:
«Գոնե առնվազն այս իրավիճակում այս եղանակով կազմակերպվի զննությունը, որպեսզի մեր փաստաբաններին առավել անհարմարություններ չպատճառվի»,- նշեց նա՝ հավելելով, որ երբ փաստաբանը բացում է պայուսակը ու բոլորի ներկայությամբ դատարկում պայուսակի պարունակությունը, հասարակության աչքի առաջ անելը պատիվ չի բերում փաստաբանին, կարծես թե տպավարություն է ստեղծվում, որ փաստաբանն ինքն է անպաշտպան:
Ա. Զոհրաբյանի խոսքով, ՓՊ-ում կարծում են, որ պետք է օրենքով արգելված իրերի ցանկ լինի, մինչդեռ Դատական դեպարտամենտում կարծում են, որ նման ցանկ հատուկ օրենքով չպետք է լինի, ցակացած դեպքում իրենք կարող են որոշել՝ արգելված իր է, թե ոչ:
«Տարընկալումներ կան, որոնք ինչ-որ կերպ պետք է լուծվեն: Մինչև դրա լուծմանը հասնենք, բնականաբար, կարևոր է, որ այս իրավիճակում ինչ-որ մի կերպ այդ հարցը կարգավորենք, որովհետև բաց թողելն էլ ի վերջո կբերի խնդիրների»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Նա նաև նշեց, որ նախնական մյուս տարվա մեջ Դատական դեպարտամենտը ձեռք կբերի սկաներ սարքերը՝ պայուսակը կդնեն, կանցնի:
Հարակից հրապարակումներ`
- Վերջապես փաստաբաններն ու դատական կարգադրիչները համաձայնության եկան
- ՓՊ-ը ստացել է զննող սարքերի վերաբերյալ Դատական դեպարտամենտի պատասխանը
- ՓՊ խորհուրդը փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
- Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Փոլադյանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին