Շիրակի մարզի Հայրենյաց համայնքի ողջ ճանապարհը քարուքանդ է. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Շիրակի մարզի Հայրենյաց համայնքում ճանապարհ չկա։ Ամբողջ ճանապարհը քարուքանդ է. մի կտոր ասֆալտ չկա նույնիսկ դեպի գյուղ տանող ճանապարհին։ Գյուղացիք ասում են՝ ընտրությունից ընտրություն խոսք են տալիս՝ հեսա ընտրվենք՝ կասֆալտապատենք, ոռոգման ջուր կքաշենք, բայց ոտները գյուղից քաշում են թե չէ՝ մոռանում են, որ աշխարհիս երեսին Հայրենյաց գյուղ կա»։
Բայց գյուղի մի քանի բնակիչ հնարը գտել են, թե ինչպես հարթեցնեն տուն տանող ճանապարհը, հարևան համայնքը տուֆի հարուստ հանք ունի, այստեղից էլ քարեր են ձեռք բերել ու սիրուն շարել տան շեմին։ Տուֆապատ ճանապարհը, ճիշտ է, կարճ է, բայց հարմարավետ է ու կոկիկ, փոշի չի անի, համ էլ չի էլ մաշվի ասֆալտի պես»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա