Հանրապետական ծննդատան նոր մասնաշենքը շուտով շահագործման կհանձնվի
Շուտով շահագործման կհանձնվի Վերատադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այստեղ ծնարանները, վիրասրահներն ու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տնտեսված միջոցների հաշվին նաև ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ։ Վերջին սերնդի դոպլեր-էխոսկոպի շնորհիվ կբարձրանա նախածննդյան շրջանի ախտորոշիչ հետազոտությունների, հատկապես` պտղի զարգացման արատների, պտղի աճի դանդաղման, ինչպես նաև ընկերքի անբավարության վաղ հայտնաբերման, հետևաբար` բուժման արդյունավետությունը։
Ներդրումների շնորհիվ ձեռք բերված ժամանակակից, պունկցիոն համակարգով լայնէկրան էխոսկոպը լավագույնս կծառայի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների բաժանմունքին` նպաստելով անպտղության հաղթահարմանը և ծնելիության ցուցանիշների բարելավմանը։
Վերարտադրողական և ծննդօգնության ծառայությունների որակի բարելավմանը մեծապես նպաստում են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից փորձառու մասնագետների մշտական այցերը։ Նրանք մեր բժիշկներին հաղորդակից են դարձնում բուժման նորագույն մեթոդներին և իրենց փորձին։
Համագործակցելով Մանկական կուրության կանխարգելման կենտրոնի հետ` այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում անհասության ռետինոպաթիայի բարեգործական հիմունքներով լազերային վիրահատությունների կատարմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին