Վարչապետի խոսնակը՝ Կարապետյանի հանգստի պլանների մասին. «Իրավունք»
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որտեղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, թե՝ այս պահին օրակարգում նման հարց չկա. Չի բացառվում՝ Կարեն Կարապետյանն այս տարի հանգստի չմեկնի։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ նախարարների արձակուրդ գնալը այս կառավարությունում խստացված է։ «Նախ՝ հանգստ են գնում , եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա։ Երկրորդը՝ ամենաշատը տաս օր պետք է տևի հանգիստը»,-նշել է թերթի աղբյուրը։
Թերթը գրել է, թե պատճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է գործադիր մարմինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա