«Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները մրցուղին անցել են երրորդը
«Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսի շրջանակում Մոսկվայի մոտ՝ «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի 1-ին փուլում ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 32 րոպե 12 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երրորդ հորիզոնականը։
Տանկի հրամանատարն է կրտսեր սերժանտ Հարություն Դավթյանը, նշանառու-օպերատորը` շարքային Արթուր Գրիգորյան, մեխանիկ-վարորդը` շարքային Հայկ Գրիգորյան:
Մրցափուլի առաջատարն է Հնդկաստանի տանկային անձնակազմը` 21 րոպե 43 վայրկյան ցուցանիշով, երկրորդ տեղում է Վենեսուելայի անձնակազմը՝ 29 րոպե 2 վայրկյան ցուցանիշով: Նիկարագուայի անձնակազմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 45 րոպե 39 վայրկյան ցուցանիշով:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ից 11 դիպուկահար կմասնակցի «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին
- Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին
- Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին