Հրաչյա Շաբոյանը կմասնակցի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը: Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):
Լուսանկարը` Հրաչյա Շաբոյանի անձնական արխիվից
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան