Ջոան Ռոլինգն աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեղինակն է. Forbes
Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոլինգը Forbes ամսագրի կողմից կազմված մոլորակի ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակում առաջին տեղում է: Համաձայն տվյալների, 2016 թ. հունիսից նա վաստակել է 95 միլիոն դոլար՝ առաջ անցնելով նախորդ առաջատարին՝ ամերիկացի հեղինակ Ջեյմս Պատերսոնին: Նա ընթացիկ տարում վաստակել է 87 միլիոն դոլար:
Լավագույն հնգյակում են ևս երեք ամերիկացի հեղինակ կա՝ մանկագիր Ջեֆ Քինին (21 մլն դոլար), «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի հեղինակ Դեն Բրաունը (20 մլն դոլար), «սարսափների արքա» Սթիվեն Քինգը (15 մլն դոլար):
tass.ru –ը գրում է, որ վերջին անգամ Ջոան Ռոլինգը ճանաչվել էր ամենաբարձր բարձրատրվող հեղինակը 2008 թվականին: 1999 թվականից սկսած Ռոլինգը Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրվող հեղինակների վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է երեք անգամ: