Արևմտյան Հայաստանի մեր հուշարձանները թուրքերը արոտավայրերի ու թռչնաշուկայի են վերածել. Է. Մինասյան
Արևմտյան Հայաստանի եկեղեցիները անմիթար վիճակում են, - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով պատմության ֆակուլտետի ուխտագնացությանն Արևմտյան Հայաստան։
«Սա մեր հերթական այցելությունն էր Արևմտյան Հայաստան, որի ընթացքում էլ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատմության ֆակուլտետի շրջանավարտներին հանձնեցինք իրենց դիպլոմները։
Մենք իսկապես ուխտի ենք գնում՝ նպատակ ունենալով այցլելու հինավուց պատմական հուշարձանները, եկեղեցիները։ Պատմական հայրենիքում շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնումով ցանկանում ենք ցույց տալ, որ հայրենիքի Արևմտյան հատվածը ազատգրված չէ և պետք է ազատագրվի իրենց և իրենց սերնդների միջոցով»,-նշեց Մինասյանը:
Նա պատմեց, որ մեկնել են 70 հոգանոց խմբով ուբ բացի հայրենասրական և պատմաճանաչողական նպատակից, ուզում են ամրապնդել երիտասարդների մեջ տարածքների հետ վերադարձի գաղափարը:
«Հիմնականում անմխիթար վիճակ էր, տեղեր կային, որ արոտավայրերի էին վերածվել, թռչնաշուկայի, միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Անիի եկեղեցին էր, որ ստիպված հետրում էին վիճակին: Սուրբ Գրիգոր եկեղեցին որոշակի վերականգնել էին, սակայն թուրքական ոճը խառնել էին հայկականին։ Իսկ Սուրբ Աղթամար եկեղեցին վերածվել էր թանգարանի, թեև մոմ վառելու հնարավորություն գտանք: Ոսկի գտնելու նպատակով թուրքերը քանդել, ավերել էին պատմական մեր հուշարձանները»,- մանրամասնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։
Այցելության մասնակցած շրջանավարտ Գեղամ Ասատրյանը կարևորեց այցը՝ ասելով, որ այն շրջանավարտների համար շատ սպասված էր. «Տպավորությունները երկակի էին, նախ աչքիդ առաջ է գալիս ազգային ազատագրական պաքարի յուրաքանչյուր հատված, ամեն քայլափոխի երգելով էինք կարոտ ապրում, մյուս կողմից էլ՝ հոշարձանների անմխիթար վիճակը, պատմության խեղաթյուրումը։ Նկատում էին, որ մեր հուշարձաններին հարցված վնասները շատ անգամ միտումնավոր են արվել»։
Հարակից հրապարակումներ`
- Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է
- Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել
- Քարմեջ արված Հին Երևան