«Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը:
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, ում նկատմամբ դատական սանկցիա է կիրառված և նիստերին չի մասնակցում:
«Ձեր պաշտապաններ Տիգրան Հայրապետյանը և Արա Զաքարյանը չեն ներկայացել դատական նիստերին, հայտարարել են, որ դուք հանձնարարել եք նրանց ձեր բացակայության դեպքում չմասնակցել նիստերին: Դատարանը հարց է ուղղում՝ ունեք արդյոք այնպիսի պաշտպան, որը հնարավորություն կունենա մասնակցել դատական նիստերին, այդ թվում ձեր նկատմամբ դատական սանկցիա կիրառված լինելու ժամկետում, երբ հեռացված կլինենք նիստերի դահլիճից, պատշաճ ներկայանալ դատական նիստերին և իրականցի ձեր շահերի պաշտպանությունը»,- դատավոր Տ. Գրիգորյանը հարցրեց Ժ. Սեֆիլյանից:
Նա պատասխանեց, որ իր պաշտպանները չեն բացակայում, իրենց միտումնավոր թույլ չեն տալիս ներկա լինել այստեղ:
«Իմ պաշտպաններին դուք եք արգելում, որ ներկա լինեն: Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի: Իմ բացակայության ժամանակ որևէ պաշտպան իրավունք չունի այստեղ գտնվել»,- ասաց ամբաստանյալ Սեֆիլյանը:
Հայտարարվեց ընդմիջում:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. Փաստաբան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան