Իրանի կառավարության կազմը 50 տոկոսով կփոխվի. Իրանագետ
Իրանի նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումներն ավարտվել են, և ամենայն հավանականությամբ վաղը՝ Հասան Ռուհանիի երդմնակալության ժամանակ նախագահը կներկայացնի նաև նոր կառավարության կազմը,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ նոր կառավարության կազմում չեն ընդգրկվի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, որը միևնույն ժամանակ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, ինչպես նաև արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների, առևտրի, հանքերի և արդյունաբերության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, կրթության և դաստիարակության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարները:
«Ամենայն հավանականությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի ներկայիս կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը կնշանակվի ներսից՝ պաշտպանության նախարարության համակարգից»,- գրել է Իսրայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան