Արոնյանը պարտվել է Կարուանային
Երեկ կայացել է Grand Chess Tour-ի 3-րդ փուլի՝ Սինքֆիլդի գավաթի, 2-րդ տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Ֆաբիանո Կարուանայի հետ։ chess.am-ի հաղորդմամբ, խաղն ավարտվել է 110-րդ քայլում՝ վերջինիս հաղթանակով։
Ամբողջական միավոր վաստակել են նաև Կարլսենն ու Սոն։ Նակամուրա-Վաշիե-Լագրավ և Սվիդլեր-Անանդ զույգերը կիսել են միավորը։
Սինքֆիլդի գավաթում 2-րդ տուրից հետո Կարլսենը, Կարուանան և Վաշիե-Լագրավն ունեն 1․5-ական միավոր։ Լևոնը 1 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը։
Այսօր կայանալիք 3-րդ տուրում զույգերը դասավորվել են հետևյալ կերպ`
Կարուանա-Նեպոմնյաշչի
Կարյակին-Արոնյան
Անանդ-Կարլսեն
Վաշիե-Լագրավ-Սվիդլեր
Սո-Նակամուրա
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սինգֆիլդի գավաթում
- Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սինքֆիլդի գավաթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան