ՄԻՊ-ը ստուգում է «Սասնա ծռեր»-ի առողջական վիճակը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարաված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Թաթուլ Թամրազյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Հակոբյանի, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի և այլ կալանավորված անձանց առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հանգամանքները:
Այցից առաջ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել կալանավորված անձանց փաստաբանների հետ, լսել նրանց մտահոգություններն իրենց պաշտպանյալների իրավունքների ապահովման վերաբերյալ, որոնք այցի ընթացքում կդառնան առանձին քննարկման առարկա:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ