Շամիրամի սգո սրահում տեղի ունեցած հետո վախենում են վենդետայից. «Իրավունք»
«Իրավունք»-ի հետ զրույցում Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը նշել է, որ Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է։ Նրանց տունն ու շրջակայքը հսկում են ոստիկանները։
«Վախենում են վենդետայից, որ հանկարծ չվնասեն Թելմանի հարազատներին։ Թեպետ ո՛չ Թելմանի ընտանիքը, ո՛չ էլ հարազատները գյուղում չեն, նրանց մինչև դեպքը բարձրացել են սարերը։ Թելմանը ապահոված անձնավորություն է, ֆերմեր է։ Միշտ էլ այս գործով է զբաղվել։ Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա, բոլորն էլ, կարծեմ, ամուսնացած են։ Հավասարակշռված մարդ էր երևում, ավելին ասել չեմ կարող»,-թերթին ասել է Բաղդասարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան