
Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին թռչել է Լեհաստան։
Ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, նա իր ելույթը սկսել է լեհերենով, ապա անցում կատարել անգլերենին։ Սահակաշվիլին խոսել է Վրաստանի և Լեհաստանի համագործակցության, ինչպես նաև Ուկրաինայի մասին։ Վերջինիս մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել նրա այցը Լեհասատան, չեն հստակեցրել նաև այն, թե ինչպես է քաղաքական գործիչը կարողացել առանց փաստաթղթերի սահմանը հատել։
Օգոստոսի 3-ին Ուկրաինան ծանուցել էր ԱՄՆ-ին և մյուս բոլոր երկրներին, որ Օդեսայի նախկին նահանգապետի բոլոր անձնագրերը զրոյացված են։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին