«Գառնի»-ում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում օգոստոսի 6-ին ժամը 21.00-ին մշակութային միջոցառում է նախատեսված: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, այցելուների համար գիշերային գեղարվեստական լուսավորությամբ ելույթ կունենա ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Կհնչեն ժողովրդական ու աշուղական երգեր` «Սարվորի երգ»-ը (Գուսան Աշոտ), «Գարուն է գալիս» (Ալ. Հեքիմյան), «Էն քո սերն է յար» (Աշուղ Հավասի) և այլ կատարումներ:
Մենակատարներ են` Աննա Սարադյան, Աննա Փոստոյան, Հերմինե Ամիրյան, Հերիքնազ Պոլոյան, Արտակ Ստեփանյան, Հարություն Մուրադյան, Հրանտ Մուրադյան:
Հարակից հրապարակումներ`
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել
- Սարսափելի մեծ գումար չէ, որ արտասահմանցին Գառնու տաճար մտնելու համար վճարի 1500 դրամ. Զ. Զեյթունցյան
- «Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը
- Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
- «Մեր պարերը և մենք». «Գառնի»-ում նշվել է թանգարանների միջազգային օրը