Գերմանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ծայրաստիճան լարված մակարդակում. թուրքագետ
«Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները շարունակում են սրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Այս երկու պետությունների հարաբերությունները սրվեցին հատկապես 2016-ին, երբ Բունդեսթագի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը: Հարաբերությունների սրման պատճառ դարձավ նաև Թուրքիայում զինված հեղաշրջումը, որից հետո բազմաթիվ թուրք զինվորականներ փախուստի դիմեցին դեպի Գերմանիա և այնտեղ նրանց ապաստան տվեցին: Այս հարցերը բավական զայրացրեցին թուրքական կողմին և Թուրքիան որոշեց չթույլատրել գերմանական պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու իրենց զինվորներին»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ հետագայում ճգնաժամը բավականին խորացավ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, որն էլ իր հերթին էլ ավելի խոչընդոտեց գերմանա-թուրքական հարաբերությունների ընթացքը՝ մասնավորապես Թուրքիայի գերմանական ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ձերբակալությունների և հետապնդումների սաստկացումը:
«Նրանց հարաբերությունները ներկայումս գտնվում են ծայրաստճան լարված մակարդակում, ինչն այնքան է մեծացել, որ գերմանական և թուրքական իշխանությունները կոչեր հնչեցնելիս անցնում են չափի սահմանը՝ միմյանց վիրավորելով»,- նշեց Խուդավերդյանը:
Նա նկատեց, որ այս լարվածությունը բերեց նրան, որ Գերմանիան որոշեց ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ. «Արգելվեց թուրքական կողմին զենք վաճառելը և նրանց բոլոր տնտեսական և ռազմական նախագծերի հետագա զարգացումն արգելափակեվեց: Գերմանիան իր քաղաքացիներին կոչ արեց լավ մտածել Թուրքիա գնալուց առաջ»:
Թուրգագետի կարծիքով՝ այս կրակի վրա յուղ են լցնում Նիդեռլանդները և Ավստրիան, որոնց պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ քաջալերել են Գերմանիային շարունակել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Վերջում բանախոսը հավելեց, որ այս հարաբերություններից հայկական կողմը որևէ շահ կամ նպատակ չի հետապնդում:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պահանջում է, որ ԵՄ-ն ֆինանսական ճնշում գործադրի Թուրքիայի վրա
- Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը