YouTube-ի նոր ռեկորդակիրը
«Despacito» հայտնի երգի տեսահոլովակը Youtube-ում դիտումների քանակով ռեկորդ է սահմանել՝ հավաքելով գրեթե 3 միլիարդ դիտում: Այն կատարում են Լուիս Ֆոնսին և Daddy Yankee-ը:
Ռիա նովոստին, հղում անելով Billboard-ին գրում է, որ նախկին ռեկորդակիրն է ամերիկացի ռեփեր Wiz Khalifa-ի և երգիչ Չարլի Փութի «See You Again» երգի տեսահոլովակը: Մինչև այդ հինգ տարի ռեկորդակիրն էր հարավկորեացի կատարող PSY –ի Gangnam Style- տեսահոլովակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Despacito»-ը հնչել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրապարակային միջոցառմանը՝ փոխված բառերով, որով կոչ էր արվում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Պուերտոռիկոացի երգիչ Լուսի Ֆոնսին բողոքել էր, որ Վենեսուելայի նախագահն իր երգն օգտագործել է քաղաքական նպատակներով: Նա հայտարարել էր, որ «թույլ չի տվել օգտագործել երգը կամ փոխել բառերը քաղաքական նպատակներով»:
Հարակից հրապարակումներ`
- Gangnam Style-ն այլևս ամենադիտվածը չէ
- Ասիայից նոր փոփ-հիթը՝ Gangnam Style-ի մրցակից
- Ադելի «Hello» երգի տեսահոլովակը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը
- Gangnam style-ը հասավ նաև «Մեստալիա» (Տեսանյութ)
- Gangnam Style-ը սպանել է 46-ամյա տղամարդու
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում