Ապօրինի ծառահատման փաստով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է ևս 2 քրեական գործ
Հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում, որոնց վարորդները, սակայն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:
Հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի տեսակի ծառից ստացված վառելափայտ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ մեքենայի վարորդն զբաղվում է ապօրինի ձեռք բերված վառելափայտի վաճառքով և հուլիսի 22-ին նշված մեքենայով Լոռու մարզի Դսեղ գյուղի իր ծանոթ բնակչի հետ եկել է Գյումրի՝ ապօրինի ձեռք բերված վառելափայտն իրացնելու նպատակով:
Մյուս դեպքով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Վ-ն Լոռու մարզի մոտակա անտառից ապօրինի հատել և իր անձնական օգտագործման «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է բարձել 8մ3 կաղնի տեսակի վառելափայտ և տեղափոխել Շիրակի մարզի Արթիկի վարչական տարածք, որի մի մասը վաճառել է: Իսկ մյուս՝ 3,2մ3 վառելափայտը, ոստիկանության կողմից հայտնաբերվել է մեքենայի ստուգման ժամանակ:
«Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության համաձայն` նշված ավտոմեքենայով իրենց մոտից փայտանյութի դուրսգրում չի կատարվել:
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին
պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա հաշվարկվել է վերոնշյալ երկու իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով հարուցվել են
քրեական գործեր:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատումների դեպքով քրեական գործ է հարուցվել
- «Քյոլոզի ձոր»-ում ապօրինի ծառահատումներ են եղել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Ապօրինի ծառահատումը որևէ դեպքում չի արդարացվելու. Տարոն Մարգարյան
- Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին
- Ապօրինի ծառահատումներ՝ Իջևանի տարածաշրջանում
- Տարոն Մարգարյան. Ապօրինի ծառահատում իրականացնողները պետք է պատժվեն
- ՀՔԾ. Քննության արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումների դեպքեր
- Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան