
Ռոնալդուն կրկին խոսել է Անգլիա վերադառնալու մասին
Պորտուգալիայի հավաքականի ավագ, «Ռեալ Մադրիդ» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պորտուգալացուն հրավիրել էին իսպանական դատարան չվճարված հարկերի գործով բացատրություն տալու:
«Անգլիայում ես երբեք հարկայինի հետ խնդիր չեմ ունեցել, այդ իսկ պատճառով ցանկանում եմ վերադառնալ այնտեղ: Ես միշտ վճարել եմ հարկերը: Անգլիայում, Իսպանիայում մշտապես վճարել եմ: Ես չեմ կարող որևէ բան թաքցնել: Իմ կողմից դա կլինի ուղղակի հիմարություն»,- ասել է նա:
Ֆուտբոլիստը փոխաբերական իմաստով նշել է, որ նա «բաց գրքի նման է»:
«Google-ում գրեք իմ անունը, և ամեն ինչ կգտնեք իմ մասին, իսկ Forbes ամսագիրը մշտապես հրապարակում է իմ եկամուտների մասին տեղեկատվություն»,- հավելել է նա:
Իսպանիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 32-ամյա Ռոնալդուի նկատմամբ 2011-2014 թթ. ընթացքում 14,7 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեղադրանքով:
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստից հետո Ռոնալդուն հրաժարվել է շփվել լրագրողների հետ
- Ռոնալդուին դատարան են կանչել
- Հարկային ծառայության զինված գործակալները խուզարկել են Ռոնալդուի առագաստանավը
- Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալ»-ից
- Ռոնալդուն 6 մլն եվրո փոխհատուցում է վճարել՝ հարկերից խուսափելու համար
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին