Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում անվտանգության կերտողներն են. իրանագետ
Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Կարեն Մկրտչյանը:
«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, եթե անգամ խնդիրներ կան, դրանք լուծելի են: Սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել և փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե հակասությունների»,- ասաց իրանագետը:
Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական կապերին՝ Կարեն Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարքվելիք ազատ տնտեսական գոտուց:
«Այս ծրագրով հայկական և իրանական բիզնեսները պետք է զարգացում ապրեն: Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել: Իսկ Իրանի համար ամենահեռանկարային ոլորտներից մեկը, թերևս, էներգետիկ ռեսուրսներն են»,- նշեց բանախոսը:
Վերջում Կարեն Մկրտչյանը շեշտեց, որ Իրանը նաև մշակութային ժառանգության ջատագով ու պահպանող է, տվյալ դեպքում հայկական քրիստոնեական արժեքների:
Հարակից հրապարակումներ`
- «Մեղրի ազատ տնտեսական գոտու» ստեղծումը պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում. փոխնախարար
- Ստեղծվում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ
- «Չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ». Նախագահի հարցազրույցը իրանական թերթին
- Քննարկվել են Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը
- 2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան