Vanity Fair-ից պահանջում են 1 միլիոն դոլար Մերլին Մոնրոյի լուսանկարը հրապարակելու համար
Vanity Fair ամսագրից պահանջում են շուրջ 1 միլիոն դոլար հոլիվուդյան աստղ Մերլին Մոնրոյի լուսանկարը հրապարակելու համար: Գազետա.ռու կայքը, հղում անելով TMZ-ին գրում է, որ ամսագրի դեմ հայց է ներկայացրել կոլեկցիոներ Արիկ Հենդրիկսը: Նա պնդում է, որ լուսանկարի հեղինակային իրավունքն իրենն է:
Մոնրոյի լուսանկարն արված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան 45-ամյակի արարողության ժամանակ Նյու Յորքում 1962 թվականին: Հենց այդ ժամանակ է երգչուհին կատարել Happy Birthday երգը:
Արիկ Հենդրիկսը պատմել է, որ իրեն է պատկանում և հենց լուսանկարը, և նեգատիվը: Կոլեկցիոների խոսքով, Vanity Fair-ը չի դիմել իրեն լուսանկարը օգտագործելու թույլտվություն վերցնելու և Մոնրոյին նվիրված հատուկ համարում հրապարակելու համար: Խոսքը գնում է 2016 թ. հուլիսի համարի մասին:
Ամսագրի կողմից մեկնաբանություններ դեռևս չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան