Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Սաակաշվիլիին
Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Կիևում ենթադրում են, որ քաղաքական գործիչը կարող է վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոյի ֆեյսբուքյան գրառումը։
Վերջինիս խոսքով, «Կրակովեց» անցագրային կետում նախագահ Պյոտր Պորոշենկոյի ցուցումով արգելափակել են ավտոմեքենաների ելումուտը։ Արդյունքում անցակետում բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել։
Անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգել են նաև խորհրդարանականի ավտոմեքենան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան