ԱԻՆ. Արևահարության վտանգ կա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում առաջիկա օրերին ցերեկը կգրանցվի +40- +41 աստիճան շոգ:
Հարակից հրապարակումներ`
- «Երկու» երնեկ՝ շոգ ու սեքս
- Եղանակային մաթեմատիկա. ինչո՞ւ են Սուրենյանի ու Հիդրոմետի տվյալները հակասական
- Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը
- Շոգ եղանակին հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի. ԱՆ
- Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
- Մասնագետների խորհուրդները՝ ինչպես դիմակայել ամռան շոգին
- Այս տարի հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու՝ +40 +42 աստիճան. Գագիկ Սուրենյան