
Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը հերթական ոչ ոքին արեց
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքվիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Հայ գրոսմայստերն այս անգամ միավորը բաժանել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ-ը։
Հինգ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր և բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսացին 3.5 միավոր ունի:
Մրցաշարում օգոստոսի 7-ը հանգստյան օր է: Օգոստոսի 8-ին Լևոն Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի