Թուրքիան թաքցնում է հանգստավայրերում Կոկսակի վտանգավոր վիրուսի համաճարակը
Թուրքիայի իշխանությունները շարունակում են չնկատել բարձր վարակունակությամբ Կոկսակի վիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածումը բոլոր հանգստավայրերում։ Ren.tv-ն հայտնում է, որ վտանգավոր հիվանդությամբ վարակվելու համար բավական է լողալ լողավազանգում, կամ անգամ շնչել օդորակիչի օդը, քանի որ վիրուսը ունակ է շատ երկար մնալ կենցաղային տեխնիկայի ֆիլտրերում՝ նույնիսկ ընդհանուր մաքրումից հետո։
Զբոսաշրջիկների խոսքով՝ գրեթե բոլոր հյուրանոցները լցված են հիվանդներով։ Հյուրանոցներից մեկում շուրջ 30 վարակված կա։
Զբոսաշրջիկները շփոթված են, թե ինչու հյուրանոցներն ու հիվանդանոցները հրահանգ չունեն Կոկսակի վիրուսն ախտորոշելու։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանաբար, դա միտումնավոր է արվում, քանի որ Թուրքիան նոր-նոր է սկսել վերադարձնել ռուսաստանցի զբոսաշրջիկներին և չի ուզում կորցնել շահույթը։
Վարակվածները փոխհատուցում չեն ստանա:
Վիրուսը պատվաստում չունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան