Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա երկու նորածիններ արյան վարակում են ստացել
Օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, շտապելով հայտնել, թե Հանրապետական ծննդատան նոր մասնաշենքը շուտով շահագործման կհանձնվի և որ «այստեղ ծնարանները, վիրասրահներն ու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին»:
Հրապարակման տակի մեկնաբանությունից տեղեկացանք, որ փաստացի ՀՀ ԱՆ-ն ոչ միայն շտապել է գովել դեռ չեղած «եվրոպական» մասնաշենքը, այլև որևէ կերպ չի անդրադարձել ծննդատանը այս օրերին տեղի ունեցած դեպքերին՝ մի օրում ծնված երկու երեխա արյան վարակում են ստացել. «Լավ կլիներ նաև մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժ․անձնակազմի պրոֆեսիոնալիզմի, պայմանների բարելավման ու բժշկական հիգիենայի մասին էլ մտածել․․․միայն 1 օրում 2-3 ժամվա ընթացքում 2 երեխայի եք արյան վարակ անցկացրել, նույն բակտերիայով ու դեռ խոսում եք․․․ եթե առողջ ծնված երեխաներին էլ չեք խնայում ինչի մասին է խոսքը․․․ պատերի սպիտակ լինելը դեռ ոչինչ չի ասում։ Սկսեք բարելվումը հենց ձեր նեոնատոլոգ կոչվածներից․․․»:
Ընդ որում՝ սա միակ մեկնաբանությունը չէ՝ մեզ գրել է նաև երեխաներից մեկի մայրը. «Այդ «հիանալի» հիվանդանոցի շնորհիվ արդեն 26 րդ օրն է երեխաս գտնվում է Մուրացանի վերակենդանացման բաժնում: Աչքիս առաջ է թե ոնց էր մի բուժքույր անհաս երեխայի ոտքից բռնած տեղափոխում: Հակասանիտարական նորմերի մասին էլ կարելի է դատել մի օրում 2 երեխայի վարակվելը»:
Եթե ՀՀ ԱՆ-ն տեղեկացված չի եղել դեպքերի մասին, մեր հրապարակմամբ իրենց ուշադրությունն ենք հրավիրում «ոչ եվրոպական» դեպքերին, որ քիչ է մնացել երեխաների կյանք արժենա:
Եթե տեղեկացված է եղել, ապա զարմանալի է, որ այսօրվա նորածինների ու ծննդկանների առողջության հարցը երկրորդական է համարել և առաջին հերթին զբաղվում է բուժհաստատության փիառով, ինչը հաստատ իր կարևորագույն գործառույթը չէ:
Սպասում ենք գործադիրի բացատրություններին:
Անահիտ Ոսկանյան
(լուսանկարը՝ համացանցից)
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան