Մեսին CIHEFE-ի վարկածով Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է դարձել
Իսպանական ֆուտբոլի պատմության և վիճակագրության հետազոտական կենտրոնը՝ CIHEFE-ը, Պրիմերայի 86 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների արդյունավետության վերլուծություն է կատարել:
Sports.ru-ն գրում է, որ արդյունքները կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոններ. ներառյալ` մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում անցկացրած րոպեները, գոլերը, ինչպես խաղից, այնպես էլ` 11-մետրանոցներից, ինքնագոլերը, կարմիր քարտերը:
Ըստ արդյունքների՝ Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Թոփ տասնյակը այսպիսին է՝
1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 545 միավոր
2. Ռաուլ («Ռեալ») – 528
3. Սեզար Ռոդրիգես («Բարսելոնա») – 524
4. Տելմո Սառա («Աթլետիկ») – 493
5. Կինի («Սպորտինգ Խիխոն», «Բարսելոնա») – 488
6. Խուան Արսե («Սևիլիա») – 481
7. Ալֆրեդո Դի Ստեֆանո («Վալենսիա», «Ռեալ») – 481
8. Ֆրանսիսկո Հինտո, («Ռասինգ», «Ռեալ») – 467
9. Սանտիլյանա («Ռեալ») – 464
10.Գիլյերմո Գորոստիսա («Աթլետիկ», «Վալենսիա») – 454.
Աղբյուրը հայտնում է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը` 415 բալով։