Գերմանացի նախարարը Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 24-ին Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաներին Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել: Ըստ թուրքական «Sanalbasin» լրատվակայքի՝ նշյալ նամակի բացահայտման մասին լուրը հայտնել է «SPIEGEL» գերմանական հանդեսը:
Ըստ Էրմենիհաբերի, նամակում, որը ուղղված է եղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, ինչպես նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանին, Զիգմարը մասնավորապես ասել է, որ նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտորեն հակադրվում է Եվրոպայի արժեհամակարգի հետ: Ուստի պետք է անհրաժեշտ արձագանքը տալ:
Վերջինս շեշտել է նաև, որ ԵՄ-ի և Թուրքիայի համարաբերությունների կարգավորման համար ձեռնարկած բոլոր ջանքերը հանդիպել են պաշտոնական Անկարայի արգրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը:
Բացի դրանից պահանջվել է, որ սահմանափակվի ԵՄ-ի կողմից Թուրքիային հատկացվող ֆինանասական օգնությունը, որի նպատակն էր աջակցել Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը: