Ֆրանցիսկոս պապը Վատիկանի թանգարաններով վիդեոէքսկուրսիա է կատարել
Հռոմում կայացել է «Ֆանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը» նոր փաստագրական ֆիլմի դիտումը։ Ինչպես գրում է Վատիկանի ռադիոն, ներկայիս հոգևոր առաջնորդը կարծում է, որ «եկեղեցին ժամանակակից արվեստը պետք է օգտագործի որպես հավատքի տարածման միջոց», գրում է «ՏԱՍՍ.ռու» -ն։
Ֆիլմի հիմքում Բերգոլյո պապի համանուն գիրքն է, որը լույս է տեսել 2015 թվականին։ «Վատիկանի թանգարանները պետք է ամենագեղեցիկն ուր հյուրընկալը լինեն։ Նրանք պետք է ամբողջ աշխարհի դիմաց իրենց դռները բացեն»,- ասված է գրքում։ Պոնտիֆիկը նշում է, որ «թանգարաններ հաճախելու համար վճարել չկարողանալը չպետք է մարդկանց համար խոչընդոտ դառնա»։
Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ «դարեր շարունակ արվեստի գլխավոր հովանավորյալներից մեկը եղած կաթոլիկ եկեղեցին կսկսի աշխատել ժամանակակից նկարիչների հետ»։ Նրա կարծիքով, դա «հնարավորություն կտա արվեստի ուժն օգտագործել քրիստոնեության գաղափարների հանրահռչակման համար»։
Ֆիլմը նկարահանված է Վատիկանի թանգարաններով էքսկուրսիաների ձևաչափով, որում որպես զբոսավար հանդես է գալիս ինքը՝ Հռոմի պապը։