Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլավորների պահման պայմանները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ.Գերավետյանի, Տ.Մանուկյանի և Վ.Գևորգյանի փաստաբանների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանը հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան