Ապրիլյանի հերոսի ընտանիքում արու զավակ է ծնվել
Ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի մայրը երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում արու զավակ է լույս աշխարհ բերել: Մոր և երեխայի վիճակը լավ է, Արթուրը ծնվել է 3 կգ 570 գ քաշով, 50 սմ հասակով:
«Ոնց որ չհավատամ, ի՞նչ ասեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանը:
Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է: Ազատը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից անհայտ կորածների ցուցակում էր, միայն ապրիլի 10-ին՝ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվեց, որ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն էլ Ազատն է:
Ազատը Զինված ուժեր զորակոչվել էր 2015 թվականին՝ ծառայության անցնելով Ջաբրաիլում:
Ազատի ֆեյսբուքյան գրառումներից մեկում գրված էր. «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր տունս չեք գտնի՝ այն շատ հեռու է, այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս, մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ»:
Լուսանկարները՝ ֆեյսբուքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան