«Ելքն» աշնան սկզբին կքննարկի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը. Արամ Սարգսյան
2013-2017 թվականներին Հայաստանում ռուսական կողմի ներդրումները 120 միլիոնից իջել են մինչև 60 միլիոնի։ Սա ամենամեծ հիմնավորումն է, որ ԵԱՏՄ-ն Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում ոչ նպատակահրամար է եղել։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը դարձել է օրհասական։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը մի անգամ շատ ճիշտ ասաց, որ «Ելք» դաշինքում այս հարցն օրակարգում չի քննարկվել։ Սակայն այդ հարցի քննարկումը ժամանակի խնդիր է և անհրաժեշտության դեպքում միանշանակ կքննարկվի»,- հավաստիացրելէ նա։
Հարցին՝ կնախաձեռնի՞ «Ելք»-ն ինչ-որ շարժում՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առնչությամբ, թե կբավարարվի միայն իշխանություններին կոչեր անելով, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Մենք մշտապես շեշտում ենք, որ ուզում ենք եվրոպական մոդելի երկիր կառուցել, ու միայն «Ելք» դաշինքն է, որ պնդում է դա։ Մենք գտնում ենք, որ մեր ամեն մի քայլը պետք է հիմնավոր և քննարկված լինի։ Իսկ «Ելքում» միշտ քննարկումներ լինում են։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցը աշնան հենց սկզբին կլինի մեր առաջին քննարկած հարցը»,- ասել է ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու քաղաքական հետևանքներին՝ բանախոսը նկատեց, որ դրանք նախօրոք պետք է քննարկվեն։ «Անվտանգ ոչինչ չկա,մ բայց կան օրինակներ, որոնց նայելով ծանրութեթև ես անում։ Մենք ուեննք հարևան Վրաստանի օրինակը։ Ասոցացման համաձայանգիրը ստորագրելուց հետո հենց առաջին տարում տնտեսական աճը կազմել է 40 տոկոս»,- ամփոփել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին