Ծնունդից երեք ամիս անց վիրահատությունի մահացել է հնգյակի չորրորդ երեխան
«Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան՝ Աննան, ևս մահացել է», - այս մասին Panorama.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօերն Նիկոլայ Դալլաքյանը։
«Երխան ուներ ծանր սեպսիս, աղիների խոցային նեկրոտիկ էնտերոկոլիպս, սրանք 1 կգ 200 գրամանոց երեխայի կյանքի հետ անհամատեղելի իրավճակներ են։ Երեխան մահացել է հուլիսի 25-ին՝ վիրահատությունից մի քանի օր անց»,- ասաց Դալլաքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել էին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:
Հնգյակի ծնունդը ուրախության լուր էր, որ քննարկվում էր սոցցանցերով...: Նշենք, որ վաղահասների մահվան կամ վարակումների դեպքերը հաստատում են, որ նրանց պահման հարցում առողջապահությունը խնդիրներ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Հնգյակի փոքրիկներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀԺ
- Նորածին հնգյակից երկու փոքրիկները քաշ են հավաքել. ՀԺ
- Հնգյակից տղան մահացել է
- Հնգյակ լույս աշխարհ բերած Լուսինեն առաջին անգամ տեսել է իր երեխաներին
- ԱՆ. Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ
- Մայր Աթոռը բնակարան կնվիրի հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին
- Նոր տվյալներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին
- Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ԱՆ
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ